Իջևանի քաղաքապետի ԺՊ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի քավորը
Շուտով պաշտոնական հաղորդագրություն կլինի, այո, Իջևանի քաղաքապետ է նշանակվելու Հայկ Ղալումյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Hraparak.am-ի տեղեկությանն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը նշանակել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Այս պահի դրությամբ կարող եմ միայն այդքանը ասել»,- նշեց մարզպետը:
Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է ներկայացրել սեպտեմբերի 6-ին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...