Հայաստանը բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները
Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են:
Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:
«Մենք մշտապես առնչվում ենք այդ հարցին: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները հետևողականորեն բարձրաձայնվել են: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակությանը, այնպես էլ համագործակցության վրա: Կարող եմ վստահեցնել, որ մեր մտահոգությունները լսելի են»,- ասաց Նաղդալյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...