Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման
Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման, հայտնում է Ermenihaber-ը։
Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում։
«Իմ ասելիքը թաքնված է այս տողերի սկզբնատառերում», -ասել էր Ինջեն՝ հրապարակելով իր ելույթը։ Իսկ այդ տեքստի պարբերությունների առաջին տառերով հեղինակն ակրոստիքոսի սկզբունքով գրել էր «Գող Էրդողան» (Hırsız Erdoğan)։
Տեքստի հրապարակումից հետո Բարըշ Ինջեի դեմ նույն մեղադրանքով երկրոդ գործն էր հարուցվել, որի շրջանակներում դատարանը լրագրողին մեղավոր էր ճանաչել։ Ինջեն բողոքարկել էր վճիռը, ինչից հետո վճռաբեկ դատարանը չեղարկել էր այն և նոր լսումներ նշանակել։ Սեպտեմբերի 12-ին գործով կայացած վերջին նիստի ժամանակ դատարանը դարձյալ Ինջեին մեղավոր է ճանաչել՝ նրան դատապարտելով գրեթե 1 տարվա ազատազրկման։
Հայտնի է սակայն, որ վճիռի իրագործումը պայմանականորեն հետաձգվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...