Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կառավարությունից թերի ֆինանսավորման գումարն է պահանջում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից մոտ 52 միլիոն դրամ է պահանջում՝ աշխատակիցների աշխատավարձային ֆոնդն ապահովելու համար։
Այս գումարից մոտ 40 միլիոն դրամը նախարարությունը նախատեսում է հատկացնել աշխատողների աշխատավարձերին և հավելավճարներին, իսկ 12 միլիոն դրամը` պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին։
Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունն այս գումարի հատկացմամբ նախատեսում է խուսափել թերի ֆինանսավորման ռիսկից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդմամբ՝ կառավարությունը հուլիսի 25-ին որոշել է իրենց ենթակայությամբ աշխատող 35 աշխատակցի` աշխատավարձերով, հավելավճարներով, պահպանման այլ ծախսերով (64 մլն դրամի սահմաններում) կրճատել և փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
«Այսինքն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերը ներկայումս առկա ռեսուրսներով բավարար են միայն 95 հաստիքների համար»,-հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ նախարարության 198 հաստիքով բնականոն գործունեությունն ապահովելու համար պահանջվում է ընդամենը մոտ 52 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...