Երկրի գործող ղեկավարության հորդորով, ոմանք Հայաստանը ներքաշում են գեոպոլիտիկ խաղի մեջ
Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ եւ բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի եւ բարեփոխումների տեսանելի, շոշափելի եւ առարկայական բաղկացուցիչ։
Գեոպոլիտիկ եւ ոչ մի կենտրոն ի զորու չէ միայնակ հոգալ եւ բավարարել Հայաստանի եւ Արցախի բոլոր խնդիրներն արդի աշխարհում՝ անվտանգությունից մինչեւ տնտեսություն ու կրթություն։
Երկրի արտաքին քաղաքականության վեկտորների միջանցքը, ելնելով տարածաշրջանային առանձնահատկություններից, շատ նեղ է։
Վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները, սակայն, անհանգստացնող են եւ մտահոգիչ։ Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։
Երկիրս փորձարկումների չենթարկեք։ Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք։
Հետո չասեք, թե չեմ զգուշացրել...», - գրել է Աշոտյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...