Այս պահին կարևորն այն է, որ երկրորդ նախագահը ազատ արձակվի. Սեյրան Օհանյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Մարտի 1-ի գործով բուն դատավարությունը, որով որպես մեղադրյալներ, անցնում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Այս պահին նրանք բոլորը դատարանում են։ Նիստը ընթանալու է դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Դատական նիստի մեկնարկից առաջ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ գործընթացի մասին որևէ գնահատական չի կարող տալ ու հավելեց. «Այս պահին կարևորն այն է, որ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, և նա ազատ արձակվի կալանքից։ Մնացածը կլսեք դատարանում»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...