Արտոնություն տրվեց ՀՔԾ գլխավոր քարտուղարի ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ավելացնել Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ընկերության արտոնության ծավալը։
Մասնավորապես՝ փոփոխություն կատարվեց ընկերության՝ մայիսի 23-ին հատկացված ապրանքների ցանկում, դրանց թիվը ավելացավ։ Նշենք, որ մայիսի 23-ին Կառավարությունը որոշեց «ՄԼ մայնինգ» ընկերության ապրանքները ազատել ներմուծման մաքսատուրքից։
«Անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երկրների ցանկը, ավելացնել ապրանքների քանակը և ներմուծել լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
«ՄԼ Մայնինգ» ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է 7 նոր աշխատատեղ և իրականացվել է 200 մլն դրամի ներդրում: Ընկերությունը, պայմանավորված շինարարության և արտադրության ծավալների աճով, խոստացել է այս արտոնության արդյունքում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ և իրականացնել մոտ 2 մլրդ դրամի ներդրում:
Նշենք, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, դրա 100 տոկոս բաժնետերը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...