«Անհայտ բաժանորդը» ֆիլմի դերասանը կվերցնի պատգամավորական մանդատը
Այսօր ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ ցուցակով հաջորդ թեկնածուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանն է։
ArmDaily.am-ի հետ զրույցում Արթուր Մանուկյանը հայտնել է, որ մանդատը վերցնելու է. «Ֆրակցիայի հետ անընդհատ կապի մեջ եմ, ես չեմ ուզում խուսափել այդ ծանրությունից և պատասխանատվությունից»։
Լրատվականի հարցին՝ արդյո՞ք չի վախենում քաղաքական թիմի հետ կապված հայացքների ու դիրքորոշումների հետ խնդիրներ ունենալուց՝ Մանուկյանը պատասխանել է. «Ես ՔՊ-ից եմ և հիմնադիրներից եմ, մենք միշտ ունենում ենք տարաձայնություններ և այդ տարաձայնությունները լուծում ենք քննարկումների միջոցով։ Մեզ մոտ դրվածքը էդպես է՝ մենք բոլորս ասում ենք մեր կարծիքները, խոսում ենք, քննարկում ենք և գալիս ենք ինչ որ հայտարարի։
Մանուկյանը նշել է, որ Ազգային Ժողովում մշակութային խնդիրներ է բարձրաձայնելու՝ կինոյի ու թատորնի մասին հարցեր է բարձրաձայնելու. «Ես այդ ոլորտում վաղուց եմ և խնդիրները իմ մաշկի վրա զգացել եմ։ Հիմա կինոներում ու թատրոններում եմ խաղում, խաղում եմ «Անհայտ բաժանորդը» ֆիլմում, նախօրոք ունեցած պայմանավորվածությւոններ կան, պետք է փորձեմ հասկանալ օրենքով թույլատրվում է ինձ օրենքով այդ պայմանավորվածությունները կատարել, թե՝ օրենքը արգելում է»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...