ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային կազմակերպություններից մեծ գումար են հափշտակել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ են ստացել, որ Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մի խումբ անձինք տարբեր պատրվակներով այլ անձանց մեքենաները ուրիշների անվամբ գրավադրել են վարկային կազմակերպությունում, սակայն կազմակերպությանը չեն վճարել ստացած գումարը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարկային կազմակերպությունից խարդախությամբ հափշտակվել է 19․360․000 դրամ։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գրավադրված մեքենաները կա՛մ մասնատվել ու վաճառվել են, կա՛մ դուրս են բերվել Հայաստանի տարածքից և վաճառվել օտարերկրյա պետությունում։ Այսինքն, այդ անձանց հանցավոր գողործողությունների հետևանքով նյութական վնաս է պատճառվել նաև այն քաղաքացիներին, որոնց անունով հաշվառվել և գրավադրվել են մեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...