Թանդիլյանը՝ հետաքրքրվում է Տոնոյանից խոշոր գնումներ կատարելու մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում:
«ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից, վճարել է 48 հազար դրամ, նախորդ նստաշրջանին ԱԺ-ն վերածվել էր ցեմենտի, կլինկերի մասնագիտական խմբի: Մենք առաջարկում էինք կարգավորումներ, որ գինը կպահպանեին հնարավորինս ցածր: Դուք այս կազմակերպությունից կատարել եք գնում՝ ակնհայտ թանկ գնով, կառավարության տարբեր գերատեսչություններ այս նույն կազմակերպությունից պարբերաբար կատարում են գնումներ և շինարարական աշխատանքներ: Կազմակերպությունն ունի ընդամենը երկու աշխատակից: Դուք 2018-2019թթ. 150 մլն դրամի գնում եք կատարել»,- ասաց նա:
Թանդիլյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իրականացվել այս տեսակ գնում և ի՞նչ հիմնավորում ունի այս տեսակ ձեռքբերումը:
Տոնոյանը պատասխանեց, որ եթե հնարավորություն ունենա ստուգելու՝ միառժամանակ հետո կպատասխանի այդ հարցին, բայց եթե դա մեկ աղբյուրից գնում չի եղել, մրցութային կարգով է իրականացվել, չի կարծում՝ խնդիրներ են առաջանալու այդ դեպքում:
«Բացի դրանից, մենք մեծաքանակ ցեմենտ ենք ձեռք բերում տարվա կտրվածքով, բավական ժամանակ ունենում ենք հրատապ գնումների խնդիր»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հավելելով՝ արձագանքի համար իրեն ժամանակ է պետք՝ ստուգելու ասվածը:
Ամեն դեպքում, նախարարը խոստացավ հենց այսօր արձագանքել:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...