Մի կաթիլ մեղրի պատմությունն ավարտվել է դանակահարությամբ. աները հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ին ժամը 22:50-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, Վ. Հարությունյանը:
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Վ. Հարությունյանին՝ պատճառելով նշված վնասվածքները: Նույն օրը կարճ ժամանակում Արարատի ոստիկանները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Հ. Ալթունյանին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քերական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...