Կբարձրանան բարձրարժեք անշարժ գույքերի հարկերը
Ազգային ժողովում ներկայացվել է նախագիծ, որը առաջարկում է պարզեցնել անշարժ գույքի հարկման տեսակները՝ միավորելով գույքահարկն ու հողահարկը անշարժ գույքի միատեսակ հարկատեսակի մեջ։ Նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
«Էականորեն բարձրանալու են հատկապես բարձրարժեք անշարժ գույքերի հարկման … կադաստրային գնահատումը, որից էլ բխելու է հարկումը»,- ասաց Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ սա թույլ կտա ակտիվացնել նաև արտադրական տարածքները, քանի որ կան այդպիսի տարածքներ, որոնք որևէ արտադրություն չեն ապահովում։
Կոմիտեի ղեկավարը բացատրեց, որ Հայաստանի ամբողջ տարածքի համար ընդունվելու է հարկման բազային չափ, որը բազմապատկվելու է գործակիցներով։ Իսկ այդ գործակիցները հաշվարկվելու են կադաստրային գոտիավորման համաձայն։ Մինչ այդ Հայաստանի 12-գոտիանոց կադաստրային բաժանումը կդառնա 20-գոտիանոց՝ ավելի թիրախային։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...