Իշխանությունը վերջապես գլխի է ընկնում, որ սա ու լիքը բոմբեր սերժիկների ռեժիմի ստեղծագործությունն են. Բարսեղյան
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլն ասել է, որ դեմ է Ամուլսարի շահագործման ծրագիրն ապօրինաբար փակելուն։ Ես խիստ համամիտ եմ։ Լավ է, որ սկսեց մտածել փակելու մասին։
Տամ առնվազն երեք հիմք.
1. Իրավական հիմքերը վնասակարության, անկառավարելի ռիսկերի, թերի հիմնավորումների մասով լիքն են փաստաթղթերում, մասնագետները հեշտությամբ մատնացույց կանեն։ Ինքն էլ հասկացավ Էլարդի հետ սկայպի ժանանակ, բացականչեց.-բա ոնց ենք համարել, որ ռիսկեեը կառավարելի են (բառացի չեմ հիշում խոսքը, բայց իմաստը դա էր)։ Այդ հիմքերը հերիք են խզելու թույլտվությունը, իսկ հնարավոր դատ- դատաստանի դեպքում թերի ուսումնասիրման ու թույլտվություն տվողների վզին պիտի դրվի բեռը։
Քաղաքական. Իշխանությունը վերջապես գլխի է ընկնում, որ սա ու լիքը բոմբեր սերժիկների ռեժիմի ստեղծագործությունն են, պետական ամենաբարձ մակարդակով քաղաքական գնահատական տալիս ու արձանագրում է այդ զավթումը, դրանից բխող ուղենիշերով։
Բարոյական. Հանրության կամքն ու դիրքորոշումն է դա։ Ես գուցե սխալվում եմ, որպեսզի ոչ ոք իմուքո չանի հանրային կամքը, դա իմանալու համար մարդավարի հանրաքվե պիտի արվի։ Պատշաճ իրազեկմամբ եւ արդար քվեարկությամբ։ Սակայն առաջին երկու հիմքերը բավական են եւ հանրաքվեի կարիք չկա, եթե ինքը համոզված է, որ պիտի կասեցվի շահագործումը, ու ուզում է, որ դա օրինական լինի։
Հիմա հարցեր, ուր կորավ Նիկոլի խելքն ու հնարամտությունը, ինչու է պնդում մերժելի ու վնասակար միտքը, ով է ազդել կամ վախեցրել, թե Հայաստանը մեծամեծ վնասներ է կրելու։ Ինչու է հետզհետե զատվում հանրությունից, ինչով են շանտաժում գուցե։ Չեմ պատկերացնում, չգիտեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...