Հակոբ Արշակյանը «Հայփոստ»-ին առաջարկել է ներկայացնել ընկերության զարգացման հայեցակարգ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Էռնեկյան» խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին։
Նախարար Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործառույթները, հիմնական նպատակները՝ առանձնացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր էկոհամակարգով, թվայնացման եւ ռազմադյունաբերության ուղղությունները։
Անդրադարձ է եղել նաեւ «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը։ Նշվել է, որ հաջորդ տարվա փետրվարին ավարտվում է «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարման ժամկետը, իսկ մինչ այդ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջարկություններ կներկայացնի «Հայփոստ»-ի հետագա կառավարման մոդելի վերաբերյալ։
Նախարարն ընդգծել է, որ փոստային ծառայությունների ոլորտում ակնկալում է համագործակցության ավելի պրոգրեսիվ մակարդակ եւ առաջարկել է առաջիկա համագործակցության համար ներկայացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա կառավարության թվային ծառայությունների մատուցումն ամբողջ Հայաստանի տարածքում իրականացնել փոստային գրասենյակների միջոցով, ինչպես նաեւ փոստային ծառայությունների զարգացման այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա դյուրինացնել գիտելիքահեն արդյունաբերության արտադրանքի լոգիստիկ խնդիրները՝ ի նպաստ արտադրանքի արտահանման եւ տնտեսական առաջընթացի։
Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել «Հայփոստ»-ի կառավարման մոդելի քննարկման շրջանակներում ներկայացնելու նաեւ ընկերության զարգացման իրենց հայեցակարգը։
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության մի շարք շրջանակներ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...