Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել 2 տարեկան երեխա
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի:
Ինչպես հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունից, երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:
Շարունակում է գտնվել վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո:
Երեխայի առողջության մասին անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...