Երևանում բախվել են մոտոցիկլն ու BMW-ն. մոտոցիկլը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 11-ն, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Մխիթարյանի վարած առանց համարանիշի միոտոցիկլը և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդվարդ Գալստյանի վարած BMW մակնիշի 74 DO 474 համարանիշի ավտոմեքենան։

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Խաչատրյանն ու Արայիկ Սարգսյանը։ 

 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։