ՌԴ-ում վարորդական իրավունքի սահմանափակումը տարածվում է միայն ՀՀ-ի վրա. Շավարշ Քոչարյան
ԱԺ-ն շարունակում է քառօրյան։ Այսօր պատգամավորների հարցերին պատասխանում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Պատգամավորներից Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվեց, շթե ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ-ի քաղաքացիների՝ ՌԴ-ում վարորդական իրավունքների խնդիրը։
Քոչարյանը նշեց, որ երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կար այդ հարցը։
«Այդ հարցը քննարկվում է երկու ուղղությամբ՝ բազմակողմ և միակողմ: Բազմակողմ քանի որ համապատասխան պայմանագիրը Եվրասիական տնտեսականի մասին չի նախատեսում սահմանափակում: Երկկողմ, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է համապատասպան ռուսական օրենքով և օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և մենք հուսով ենք, որ կհասնենք արդյունքի»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...