Հասարակություն

Պահանջում են ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն

Պահանջում են ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի…

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է նրանց պաշտպաններից Ամրամ Մակինյանը: Պաշտպանական կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն:

 

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում էպաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաեւ նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250