Կա՞ մեկը, որ կարծում է «Լիդիանը» չի խախտել պայմանագրի դրույթները. Արա Պապյան
Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք կան հիմքեր «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիրը չեղարկելու համար:
Իհարկե, կան և դրանք ամրագրված են պայմանագրի 6.3.1 կետում: Այն է` «Լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում»:
Կա՞ մեկը, որ կարծում է` ընդերք օգտագործողը՝ տվյալ դպքում «Լիդիանը», չի խախտել պայմանագրի դրույթները:
Հպանցիկ զննումն անգամ ցույց է տալիս, որ խախտել է: Ասեմ, որ պայմանագրի հիմք է հանդիսացել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ՀՀ օրենքի մասին օրեսգիրքը և այլ իրավական ակտեր»:
Պայմանագրում ոչ մի հղում միջազգային օրենսդրության կամ միջազգային արբիտրաժին չկա: Ասեմ նաև, որ պայմանագիրն ստորագրվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի (լիազոր մարմին) և ընդերքօգտագործող «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչ Հայկ Ալոյանի միջև: «Լիդիան Արմենիան» դեռ չկար:
Միայն 2016թ. օգոստոսի 18-ի փաստաթղթով նշյալ պայմանագրի մեջ «Գեոթիմ» ՓԲԸ բառերը փոխարինվել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բառերով: Այս փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և «Գեոթիմ» ՓԲԸ-ն` հանձին Հայկ Ալոյանի»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...