Եթե ՊԵԿ-ից նամակ ստանամ, սիրով կընթերցեմ, կգնամ ու կզրուցեմ. Սոնա Շահգելդյան
Երգչուհի Սոնա Շահգելդյանին ՊԵԿ-ից ուղարկված նամակը չի հասել, քանի որ նախկին բնակարանում չի բնակվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է երգչուհին:
«Հասցես փոխել եմ, գուցե մայրիկի՞ս են տվել, դեռ տեղյակ չեմ: Իմ հարցերով մայրս է զբաղվում, եթե ստանամ նամակ՝ սիրով կընթերցեմ եւ անպայման կգնամ ու կզրուցեմ այդ հարցի շուրջ»,- լրատվականի հետ զրույցում նշել է Սոնա Շահգելդյանը:
Երեկ տեղեկացրել էինք, որ պետական եկամուտների կոմիտեից գրություն ստացած՝ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում է նաեւ երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Վերջինս վստահեցրեց, որ ինչքան մասնակցել է պետական միջոցառումների՝ վճարել է. «Նախկինում կլուբներում էի աշխատում, հիմա դուրս եմ եկել այլեւս այնտեղ գրանցված չեմ, եթե գրանցեն, իհարկե՝ կվճարեմ»: Երգչուհին վստահեցրեց, որ շատ պարտաճանաչ է եւ հնարավոր չէ, որ վճարելու գումարը վճարած չլինի:
Նա եւս մեկ անգամ մատնանշեց, որ հարկեր վճարելու եւ եկամուտները հայտարարգրելու առումով պետք է ճիշտ սխեմա կառուցվի եւ ճիշտ մոտեցում դրսեւորվի:
Սոնա Շահգելդյանը հիշեցրեց, որ երբ Լատվիայի Յուրմալա քաղաքում «Նոր ալիք» մրցույթում լավագույն երիտասարդ երգչուհի ճանաչվեց ու գումար ստացավ, այդ գումարից պետությանը հարկեր է վճարել. «Շեշտեմ, որ դա ես իմ հալալ քրտինքով էի աշխատել: Վերջին 10 տարում ոչ ոք չէր հաղթել այդ բարդ մրցույթում: Ես դրան ոչ մի ձեւով դեմ չեմ, ուղղակի ասածս այն է, որ միշտ էլ որոշ տոկոսներ մուծել եմ»,-եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...