249 ավտոբուս կա քաղաքապետարանի հաշվեկշռում, որը չի շահագործվում. Մարությանը պարզաբանում է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջ և հիմա նույն քանակությամբ է օգտվում տրանսպորտից: «Չեմ ասի, որ շատ հաճախ է, բայց չեմ էլ ասի, որ հազվադեպ է»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ ինքը գիտի, որ տրանսպորտի հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը 15 տարի է, ինչ կա: «Մենք 15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա 2 տարում լուծել: Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված, ուսումնասիրում են մեր առաջարկները»,-ասաց նա:
Հայկ Մարությանը, անդրադառնալով սակագնի հարցին, ասաց, որ գինը պետք է մաքսիմալ ցածր լինի: «Տրանսպորտային համակարգում մեծ դեր պետք է ունենա համայնքը»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 249 ավտոբուս կա Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, որը չի շահագործվում, քաղաքապետն ասաց, որ 15 տարին լրացած երթուղային տաքսիները իրենք փոխարինում են ավտոբուսներով:
«Ընդհանուր պետք է 800-ից մի փոքր ավելի ավտոբուսներ, որ համակարգը աշխատի, մենք քննարկումներ ենք անում կառավարության հետ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...