Ծառուկյանը` Ամուլսարի մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ամուլսարի հարցով ճիշտ որոշում կայացնելու համար կարևորում է առաջին հերթին հաշվի առնել ժողովրդի կարծիքը:
Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Պետք է ժողովրդին լսել. ժողովրդի համաձայնությունը կլինի, հանքը կբացեն, չի լինի, թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ինչպե՞ս կարելի է նրա կարծիքը հաշվի չառնել: Այսօր իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշելու»,- ասաց Ծառուկյանը:
Նա նշեց՝ հարցը պետք է հաշվի առնել բոլոր տեսակետներից:
Ծառուկյանի կարծիքով՝ իշխանությունը տեսնում է, որ խնդիրներ կան։ Դրանք քննարկում են ավելի մանրամասն, որ կարողանան լիարժեք ճիշտ որոշում կայացնել: «Պետք է լիարժեք ուսումնասիրություն անցկացվի, ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ կարծիք հայտնի,-նշեց նա ու մանրամասնեց,- ժողովրդին պետք է ներկայացվի՝ հանքի շահագործումից վտանգ կա, թե ոչ»:
Հարցին, թե արդյոք դեմ է Հայաստանի տնտեսությունը հանքարդյունաբերությամբ զարգացնելու տարբերակին և պատրա՞ստ է, արդյոք, իր հանքարդյունաբերական գործարանները փակել հանուն Հայաստանի կայունության, Ծառուկյանը պատասխանեց՝ դրանում չկասկածեք:
Նա նշեց՝ իր երկու հանքարդյունաբերական գործարաններն էլ պատրաստ է փակել, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...