ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի․ վարչապետ
Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը գրառման մեջ հավելում է․
«Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:
Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից եւ մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:
Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...