Ոչ մի տուգանք չենք վճարելու, ով էլ որոշի. Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը հանք չի դառնալու: Վերջացավ: Սա կամակորություն չէ: Սա իմ խորքային համոզմունքն է, այնպես, ինչպես գիտեի, որ Սերժիկն է աղետ ու պիտի սիկտիրացվի, շուտափույթ: Ամուլսարի բացումը բնապահապանական աղետ է լինելու, սողացող, երկարաժամկետ և չվերացող աղետ: Նման աղետները ոչ մի դեպքում փոխզիջման առարկա չեն տնտեսական շահի և հնարավոր եկամուտների հետ: Սերժիկների կերած քաքերն են դրա թույլտվությունը, և, եթե որևէ մեկը փորձի ինչ-որ դատարաններ դիմել, նախ կա էդ լուծը լիցենզիա տվողի վզին դնելու ճանապարհը և հետո՝ կա շատ հզոր զանգվածային պահանջ՝ հանքահենական աղետի ռիսկին չգնալ: Առայժմ չասեմ՝ ժողովրդական պահանջ: Ժամանակը ցույց կտա, թե ովքեր պատրաստ կլինեն ելնել զանգվածային պայքարի սարը հանք դարձնելու դեմ, և ովքեր կելնեն մեր դեմ կռվի:
Ոչ մի տուգանք չենք վճարելու, ով էլ որոշի, չենք վճարելու և վերջ: Ոչինչ անել չեն կարողանալու, ոչ մի պատժամիջոց չեն կարողանալու կիրառել, ղժղժալու են, անցնի գնա, հանքահենություն թույլ չտալու դեպքում ոչ մի հեղինակության անկում էլ չենք ունենալու, ոչ մի ներդրումային միջավայր էլ չի վատանալու, չներդնեն հանքահենները, կներդնեն մաքուր արդյունաբերության ներդրողները և այլն: Շա՜տ վախեցանք ներդրումային ռիսկերից: Մարդիկ, սարն ու բնությունն ավելի երկար և հեռանկարային են պահելու Հայաստանը, քան թե կարճաժամկետ և կարճատես թալանը:
Նիկոլը սխրանք է գործել շատ շատերի հետ, շատերին առաջնորդելով, անձնազոհաբար, ես շատ բարձր եմ գնահատում իր նվիրումն ընդհանրապես, շատ հարգում եմ իր ջանքերը, բայց Ամուլսարի զիջումն անընդունելի և անմարսելի բան եմ համարում, դա կոպիտ սխալ է ոչ միայն ժողովրդավար կառավարման և ողջամիտ եզրահանգումների տեսանկյուններից, այլև հեռահար հաշվարկի և պետության երկարաժամկետ շահի տեսակետից: Շատ կուզեի համոզմունքներիս հակառակ կողմում Նիկոլին չտեսնել. մղձավանջ է: Սերժիկներ և գյալմիկներ՝ չթպրտաք, թե չէ հերսս վրեքդ եմ թափելու»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...