Լրագրող Ռոման Բաբայանը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել
Սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, ռուսաստանաբնակ հայտնի լրագրող Ռոման Բաբայանը 47,17% ձայնով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բաբայանը կարողացել է հաղթանակի հասնել 5-րդ ընտրատարածքում՝ 2500 ձայնով շրջանցելով հիմնական մրցակցին՝ Անաստասիա Ուդալցովային։
Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո հայտնի է դարձել, որ ինքնաառաջադրված թեկնածուները Դումայում զբաղեցնում են 26 տեղ, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 13 տեղ, «Յաբլոկո» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունները՝ 3-ական տեղ: Մոսկվայի քաղաքային դումայում ընդհանուր առմամբ կա 45 պատգամավորական տեղ: Ընտրություններին մասնակցությունը 21,77 % է կազմել:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...