Ջուլֆալակյանը կարող է պաշտոն ստանալ Երևանի քաղաքապետարանում
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է` գլխավորի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը: Մասնագետը օրերս այցելել է քաղաքապետարան, որտեղ քննարկել է նոր պաշտոնի նշանակման հարցը:
ArmSport-ի հետ զրուցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել է, որ Ջուլֆալակյանը այցելել է քաղաքապետարան, միաժամանակ ընդգծելով, որ վերջինիս հետ քննարկվել է մայրաքաղաքի սպորտի զարգացման և սպորտային կյանքի խթանման մի շարք հարցեր: Իսկ նշանակման տեղեկությունը Կարապետյանը ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել՝ հավելելով միայն, որ Ջուլֆալակյանը հանդիպել է անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանին, որի հետ էլ հենց քննարկվել է սպորտի բաժինը ղեկավարելու առաջարկը: Ջուլֆալակյանի հետ համագործակցելու քաղաքապետարանի ակնկալիքները «դրական են»:
Հիշեցնեք, որ Լևոն Ջուլֆալակյանը վերջերս է հեռացել Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...