Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե. զինվորը ճաշարանից լուսանկարներ է հրապարակել. Tert.am
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է տեղադրում, որ զինվորներին տրամադրվող սնունդը գերազանց է և հպարտությամբ հայտարարում է, թե նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին, N զորամասի զինվորներից մեկը Tert.am-ին նամակ է ուղարկել, ինչպես նաև լուսանկարներ՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսի սնունդ է իրենց հիմա մատուցվում։ «Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ: Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։ Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,-լուսանկարներին կից նշել է զինծառայողը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ իրեն ուղարկած «Mercy» գրառմամբ ափսեի լուսանկարը՝ տեղեկացնելով, թե Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին:
Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն անդրադառնալով զինվորի բարձրացրած խնդրին` ասաց. այն, որ զինվորի սնունդն այդպիսի որակի է, դա ոչ միայն անթույլատրելի է, դա խայտառակություն է, դատապարտելի է, ինչը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի օրակարգի ամենակարևոր հարցը:
«ՀՀ-ում կարելի է խոնարհվել յուրաքանչյուրի առաջ, ով սահմանին կանգնած է: Պատկերացրեք, երբ դիմացդ մինչև ատամները զինված Ադրբեջանն է, երբ ամեն վայրկյան կարող է իրավիճակը սրվել, քանի որ պատերազմը վերջացած չէ, այդ պայմաններում պետությունն առնվազն իր վրա պետք է վերցնի 18 տարեկան երեխայի բոլոր խնդիրները, որպեսզի զինծառայողը կենտրոնանա մարտական հերթապահության վրա: Այն, որ զինվորի սնունդում այդպիսի բան է հայտնաբերվում, բառեր չեմ գտնում ասելու, դա ոչ միայն անթույլատրելի է, դա խայտառակություն է, դատապարտելի է: Սա ամոթ է, սա նույնն է, ինչ-որ ապրիլյան զոհերի հիշատակը պղծելը»,-ասել է նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...