Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կիսվել է իր տապավորություններով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերայի մասին:
«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև հայուհիների մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ», - ասված է Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին լեփ-լեցուն դահլիճում կայացել է Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր ողջ բացառիկ ընթացքով և հաջողությամբ։
Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը, հայազգի մեծանուն երաժիշտ, ֆիլմի համահեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև կանադահայ համայնքի բազում ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...