Ամուլսարի հանքը փակելու համար պետք է լինեին իրավական հիմքեր. Բաբկեն Թունյան
Ամուլսարի հանքը փակելու համար պետք է լինեին իրավական հիմքեր: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
«Ես վարչապետի ելույթից էդ հատվածը լսեցի, որ այս պահին իրավական հիմքեր չկան: Եթե էդ մի տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որ թույլ կտան փակել, նշանակում է՝ այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն: Իսկ այս տարբերակով, երբ առանց իրավական հիմքի դուք ուղղակի թողնում եք, որ այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա ուղղակի անընդունելի է, Հայաստանին որպես պետություն դարձնում է կասկածելի, անվստահելի գործընկեր»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ճանապարհը բացելու համար ոստիկանության օգնությունը պահանջվի, Թունյանն արձագանքեց.
«Հույս ունեմ՝ բանը ոստիկանությանը չի հասցնի, քանի որ մեր հասարակությունը շատ գիտակցված որոշում կարող է կայացնել: Բավական է, որ կարծրատիպային մտածելակերպից շեղվեն ու հարցին փորձեն երկու կողմից նայել: Ռիսկը մնում է այդ ընկերության վրա, ինքը ծախս է կատարում, չէ՞, հիմա կարող է՝ մեկ տարի ծախս է կատարում, հետո պարզվում է՝ խախտումներ կան, ու այդ ծախսը ոչ ոք չի կատարի, սա փոխհատուցման շատ նորմալ տարբերակ է»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...