4300 օդաչու դուրս չի եկել աշխատանքի․ գործադուլ British Airways ավիաընկերությունում
Բրիտանական British Airways ավիաընկերության օդաչուների առաջին համընդհանուր գործադուլի պատճառով շուրջ 300 հազար մարդու ծրագրերը կարող են փոխվել։ 4300 օդաչու այսօր առատովյան դուրս չի եկել աշխատանքի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը։ Նրանք նախազգուշացրել են, որ գործադուլը կշարունակվի երկու օր։
Օդային փոխադրողը հայտարարություն է տարածել, ըստ որի, չկա հնարավորություն այժմ կանխատեսել, թե քանի օդաչու կվերսկսի աշխատանքը և քանի ինքնաթիռ օդ կբարձրանա։ Արդյունքում, British Airways-ը այլ ելք չունի, քան չեղարկել գրեթե բոլոր չվերթները: Հայտնի է, որ British Airways-ը օրական կատարում է մինչև 850 թռիչք։ Ավիաընկերությունը մտադիր է վերսկսել օդաչուների միության հետ բանակցությունները: Միևնույն ժամանակ, British Airways–ը տուժած ուղևորներին առաջարկում է վերսկսել թռիչքները կամ վերադարձնել տոմսերը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...