Վթար Գեղարքունիքի մարզում. վարորդը հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Չարենցի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնվ.1986թ.) բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...