Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն
Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած երկուսուկես տարեկան երեխայի ծնողները վարձով բնակարան են փնտրում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է օգտատեր Վանուհի Թովմասյանը` նշելով, որ երեխայի ընտանիքը սարսափելի դեպքի նախորդ օրն է ԱՄՆ–ից Հայաստան եկել և տուն վարձակալել իրենց շենքում։
«Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգությունը. ավագ որդի Արդվինը, որն ընդամենը 2.5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից գլորվեց»,- գրել է նա։
Թովմասյան նշում է` ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել` մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի, իսկ ԱՄՆ-ի դեսպանատնից ընտանիքին հայտնել են, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Բացի դրանից ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...