«Ալմաստ» գործարանի մոտ բախվել են BMW և Nissan Versa մակնիշի մեքենաները. կա 7 վիրավոր, որոնց թվում երեխաներ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Ս-ի վարած BMW և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Ա-ի վարած Nissan Versa մակնիշի ավտմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ, իսկ Nissan-ի վարորդ Սևակ Ա-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 58-ամյա Մարինե Մ-ն, 33-ամյա Տաթևիկ Մ-ն, 34-ամյա Արմինե Ա.-ն, 9-ամյա Դավիթ Ա-ն, 6-ամյա Անահիտ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից Դավիթ և Անահիտ Ա-երը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Արմինե Ա-ն՝ էրեբունի բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...