Զոհրաբ Մնացականյանը ամփոփել է դեսպանահավաքի արդյունքները
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:
«ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովն առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը: Համաժողովը նորովի էր անցկացման ձևաչափով: Մենք կազմակերպեցինք մեր աշխատանքներն այնպես, որպեսզի մեր դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներն ունենան շփումներ գործարար աշխարհի հետ: Մենք հանդիպում ունեցանք Էկոնոմիկայի նախարարի հետ, այդ հանդիպումը ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձևակերպելու հետ: Մենք հանդիպում ունեցանք նաև Հայոց կաթողիկոսի հետ, քննարկվեցին նախարարության և Մայր աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու առաքելական եկեղեցու միջև համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպում ունեցանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ: Մեծ նշանակություն ուներ այցը Արցախ: Առանց այդ այցի դեսպանահավաքը թերի կլիներ: Բովանդակային քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Դեսպանահավաքի ընթացքում ներկայացրի նաև ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքները»,- ասաց Մնացականյանը:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...