Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիև):
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, դեսպան Բոլբոչանն ասել է, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:
Այս համատեքստում նշվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության և պաշտոնական փոխայցելությունների դերը:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կողմերը կարևորել են Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը:
Զրուցակիցները քննարկել են նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, հումանիտար և մշակութային համագործակցությանը և ավիահաղորդակցությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...