Մի քանի անգամ հարվածել եմ. միջադեպ՝ Քոչարյանի աջակցի և մարտի 1-ի գործով տուժողի միջև. ArmDaily.am
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, միջադեպ է դեպի ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակից Արշակ Սարգսյանի և մարտի 1-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի միջև, տեղեկանում ենք ArmDaily.am-ից:
Լրատվականի հետ զրույցում զրույցում Անդրանիկն ասել է , որ ստիպված է եղել ֆիզիկական ուժի դիմել, այդ կերպ պաշտպանելով իր արժանապատվությունը։
«Առավոտյան քայլում էի Բաղրամյան պողոտայով, ինքը մեքենայով կանգնեց, նայեց ինձ և ամենավերջին, լկտի հայհոյանքները տվեց ինձ ու ընտանիքիս: Ես սկզբում մտածեցի որևէ մեկի հետ հեռախոսով խոսում է, հետո երբ էլի նայեց ինձ ու կրկնեց, հասկացա որ իսկապես ինձ է ասում: Ասաց և արագ քշեց, որ հեռանա, բայց քանի որ խցանում էր, չստացվեց: Իր այդ բառերի համար մի քանի անգամ հարվածել եմ, նա էլ գնացել է ոստիկանություն և բոլորովին այլ բան է պատմել, իբր ես անտեղի ծեծել եմ իրեն»:
Անդրանիկն նշել է՝ առաջին անգամ չէ, որ ինչ-որ կերպ առնչվել են իրար հետ: Արշակը ցույցերի ժամանակ պարբերաբար մոտեցել է իրեն, ինչ-որ բան հարցրել, ինքն էլ միշտ նորմալ պատասխանել է, թույլ չի տվել որ կոնֆլիկտ առաջանա:
«Միշտ առիթ է փնտրել, բայց չի ստացվել: Այս անգամ արդեն ես վկաներ ունեմ,որ ինքն է հրահրել, նրանք ցուցմունք կտան»:
Հարցին,արդյոք պատճառը քաղաքական հայացքները, տարբեր ճամբարներում գտնվելն է, լրատվամիջոցի զրուցակիցը պատասխանել է.
«Ես մարտի 1-ի տուժած եմ, կուրացել եմ այդ օրերին, ինքը աջակցում է Քոչարյանին,բայց ես երբեք ոչ մի բան չեմ ասել: Թող աջակցի,եթե այդպես է ճիշտ համարում: Ինքը պարզապես ուզում է ցույց տալ, իբր հանուն Քոչարյանի պաշտպանության իրեն անգամ ծեծում են,իսկ ինքը հավատարիմ է»:
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...