Կայացել է պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման կանոնակարգման հանձնաժողովի նիստը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ և կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի N 949-Ն որոշմամբ ձևավորված պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքների կանոնակարգման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է ՏԿԵ նախարարի (հանձնաժողովի նախագահ) տեղակալ Կարեն Իսախանյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են պետական գույքի հաշվառման բազայում ներառված և ներդրումային հավանական գրավչություն ներկայացնող շենք-շինությունների ու հողատարածքների օտարման կամ վարձակալության տրամադրման արդյունավետ մոդելային տարբերակներ մշակելու և դրանք հաստատելու վերաբերյալ հարցեր։
Գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել պետական գույքի հաշվեկշռում ներառված օբյեկտների վաճառքի կամ վարձակալության տրամադրման նպատակահարմարության, գործընթացի չափորոշիչների հստակեցման, նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման վերաբերյալ ոլորտային մասնագիտական մի շարք առաջարկություններով։
Քննարկումների ընթացքում հնչած մտքերի և դիտարկումների արդյունքներով հանձնաժողովի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական նիստ-խորհրդակցությունների միջոցով կատարելագործել գոյություն ունեցող ընթացակարգերը և մշակել միջգերատեսչական փոխհամաձայնեցված գործողությունների ծրագիր։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...