Հայ փրկարարները ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում կվերապատրաստվեն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում սեպտեմբերի 8-28 անցկացվելիք «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում՝ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում և փրկարարական կենտրոններում ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ծառայողների ուսուցման և վերապատրաստման պլանի համաձայն:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորեց ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը:
Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...
Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ինքնաթիռում կանգնած ուղևորների մասին տեղեկությունները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների, թե ի...