Գյումրի-Բավրա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Սեպտեմբերի 6-ին` ժամը 02:04-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի – Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Գրիգորյան, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Ուղևորներ՝ Սիրանուշ Ս.-ն (ծնված 1971 թ․), Վարսենիկ (ծնված 1960 թ.) և Ռուզաննա (ծնված 1965 թ.) Գ.-ները, Ռուզաննա Մ.-ն (ծնված 1957 թ.), Աշոտ Ա.-ն (ծնված 1989 թ.) և Արթուր Հ.-ն (ծնված 1990 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...