Դատապարտյալները ՔԿՀ–ի ճաղավանդակներից հրավտանգ նյութեր պարունակող ինքնաշեն առարկաներ են նետել. առաջացել է հրդեհ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեղի ունեցած անկարգությունների դեպքից։
Մեր տեղեկություններով՝ կալանավորների անհնազանդության գործողությունները սկսվել են կեսօրին. դատապարտյալները ՔԿՀ–ի ճաղավանդակներից հրավտանգ նյութեր պարունակող ինքնաշեն առարկաներ են նետել, արդյունքում հրդեհ է բռնկվել ՔԿՀ–ի խոտածածք տարածքում։
ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել հրշեջ բրիգադ հրավիրել։ Նույն ժամանակահատվածում դատապարտյալների աջակիցներից ոմանք մեքենաներով եկել են ՔԿՀ շենքի մոտ եւ աղմուկ բարձրացնել. նրանց տարածքից հեռացնելու համար իրավապահներ են հրավիրել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5–ին անկարգություններ են տեղի ունեցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Մեր տեղեկություններով՝ կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ Դատապարտյալները անկարգություններ են սկսել նաեւ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում։
Քրեակատարողկաան ծառայությունը երեկվանից ուժեղացված հսկողություն է իրականացվում Հանրապետության գրեթե բոլոր ՔԿՀ–ներում։
Պատճառը «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների վերաբերյալ նոր օրինագիծն է: Համապատասխան նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ «Օրենքով գողերի» համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...