Աշխատանքի տեղավորման գործակալությունները նոր ուղղություն են որդեգրել
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Աշխատանքային գործակալությունների քաղաքականությունը որոշակի փոփոխության է ենթարկվել: Նախկինում դրանք ուշադրություն գրավելու համար հիմնականում բավականին բարձր աշխատավարձով աշխատանքի հայտարարություններ էին տալիս: Հիմա կարծես թե մեկ այլ ուղղություն էլ է որդեգրվել՝ դարձյալ հարմարեցնելով աշխատանք փնտրողի պահանջներին՝ փորձի ոչ պարտադիր պահանջ. «Սենդվիչ պատրաստող տղաներ՝ փորձը պարտադիր չէ», «Գանձապահ աղջիկներ, տղաներ՝ փորձ պետք չէ», «Հեռախոսավարուհի, պատվեր գրանցող աղջիկ՝ փորձ պետք չէ»…
«Ես ունեմ մի քանի բողոք, որ այդ գործակալությունները պատշաճ չեն աշխատում, իրական օգնություն չեն ցուցաբերում, գումար են վերցնում՝ նախքան ծառայություն մատուցելը եւ տեղեկատվություն տալիս, որը հիմնականում օգտակար չէ»,-«ՀՀ»-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր դիտարկումները դա են ցույց տալիս»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...