Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցը չի կարող որևէ պահ դուրս գալ արտաքին քաղաքականության օրակարգից. Մնացականյան
Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցը չի կարող որևէ պահ դուրս գալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգից:
Այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Չի կարող որևէ պահ այս հարցը դուրս օրակարգից: Մենք շատ ակտիվ աշխատում ենք իմ մյուս գործընկերների հետ, որոնք անմիջական առնչություն ունեն այս հարցին, և Կարմիր խաչն այստեղ գործառույթ ունի: Նույնը վերաբերում է Կարեն Ղազարյանին: Որևէ ջանք չի խնայվում՝ շարունակելու հասնել արդյունքի»,- ասաց Մնացականյանը:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:
Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...