Թուրքիայում տեղակայված С-400 համալիրների արբանյակային լուսանկարները համացանցում են
Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների 3 արձակման կայանքները ենթադրաբար տեղակայվել են Անկարայից ոչ հեռու տեղակայված թուրքական «Մյուրթեդ» ավիաբազայում: Այս մասին են վկայում օգոստոսի 29-ին արված արբանյակային լուսանկարները, որոնք սեպտեմբերի 3-ին հրապարակվել են իսրայելյան ISI ընկերության Twitter-յան էջում։
Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Լուսանկարներին կից մեկնաբանությունը հավաստում է, որ С-400 համալիրների ռադարները գտնվում են աշխատանքային ռեժիմում, չնայած այն հանգամանքին, որ արձակման կայանքները դեռևս լիցքավորված չեն:
Կազմակերպության ենթադրությունների համաձայն՝ թուրք զինվորականները փորձարկում են С-400 զենիթահրթիռային համալիրները՝ նախքան դրանց լիարժեք գործարկումը:
Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել.
Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Լուսանկարներ՝
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...