Նոր տրանսպորտային միջոցներ՝ Էջմիածնի համար
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է.
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են:
Մեքենաների մաքսազերծման ժամանակատար գործընթացն արդեն ավարտվել է: Նվիրված տրանսպորտային միջոցների մաքսազերծումը ենթադրում էր բարդ եւ ժամանակատար գործընթաց, ինչով եւ պայմանավորված էր շահագործման ձգձգումը:
Այժմ ընթանում է տեխնիկական շահագործումն իրականացնելու լիցենզավորման գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի շահագործումը:
Այս ընթացքում մանրամասն քննարկվել եւ հստակեցվել է երթուղիների ու փոխադրումների կազմակերպման գործընթացը:Շատ շուտով այս մեքենաները կծառայեն էջմիածնեցուն՝ կանոնավոր, սահմանված երթուղով:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...