Հասարակություն

«Հրապարակ». Կանգնած ուղեւորներ՝ Երեւան-Մոսկվա օդանավում

«Հրապարակ». Կանգնած ուղեւորներ՝ Երեւան-Մոսկվա օդանավում
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեեւ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երեւան- Մոսկվա NGT 928 չվերթն…

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեեւ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երեւան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղեւորները մեկնել են կանգնած:

Մարդիկ փորձում են կապվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ, տեղեկացնել՝ ապարդյուն: Նա ոլորտի խնդիրներով զբաղվելու փոխարեն շարունակում է վոյաժները: Այս անգամ էլ պաշտոնական գործուղման ընթացքում հասցրել է տեսնել եւ հուշերի գիրկն ընկնել իր կոպենհագենյան ընկերուհու հետ:

 

Իսկ մինչ այդ համակարգից հեռանում են հին մասնագետները, օրինակ՝ կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, ում օրոք ավիացիայում նման կոպիտ սխալ չէր լինի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250