Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտին ռեկորդային թվով այցելուներ է ունեցել
2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտին ռեկորդային թվով այցելուներ է ունեցել, գրում է Сегодня կայքը:
Այդ ժամանակաշրջանում արգելավայր է այցելել 74 671 մարդ, որոնցից 14 416-ը՝ օգոստոս ամսվա ընթացքում: Մեկուսացման գոտի ավելի մեծ քանակով զբոսաշրջիկներ են այցելում Ուկրաինայից, Միացյալ Թագավորությունից և Լեհաստանից:
Արգելավայրի աշխատակազմի ներկայացուցիչները զբոսաշրջային հոսքի ավելացումը կապում են HBO մալուխային հեռուստաալիքի կողմից հեռարձակվող «Չեռնոբիլ» անվանմամբ սերիալի հեռարձակման, ուկրաինական զբոսաշրջային գործակալությունների կողմից դեպի Չեռնոբիլ նոր ուղղությունների ձևավորման, ինչպես նաև Չեռնոբիլի արգելավայրի տարածք մուտք գործելու ընթացակարգի դյուրացման հետ:
«Չպետք է մոռանալ, որ Չեռնոբիլը զվարճանքների այգի չէ. այն տարածք է, որտեղ պետք է պահպանել անվտանգության հատուկ կանոններ»,- նշել է արգելավայրի տնօրենի օգնական Կիրիլ Գառնիկը:
Հուլիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Չեռնոբիլի մեկուսացման գոտում գտնվելու կանոնները փոփոխության են ենթարկվել. արգելավայրը բացել է դռները զբոսաշրջիկների առջև, չեղարկվելու է տարածքում նկարահանումներ անելու արգելքը: Պլանավորման փուլի մեջ է տարածքում տնտեսական նախագծերի իրականացման ծրագիրը: Փաստաթղթի ստորագրման օրը շահագործման է հանձնվել նոր պաշտպանական սարկոֆագ կործանված №4 ռեակտորի վրա:
Չեռնոբիլի ատոմակայանում վթարը տեղի էր ունեցել 1986 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...