Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է. պարզաբանում
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է հրապարակել այսօր շահարկվող թեմաներից մեկի շուրջ: Պարզաբանման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Պարզաբանում հերթական ստերից մեկի վերաբերյալ, թե իբր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկմանը նախարարն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:
Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։
Ավելին, նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...