Սուտ է ասում Արմեն Մուրադյանը. Թորոսյանը հերքում է
Սուտ է ասում Արմեն Մուրադյանը:
Այս մասին այսօր ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ մեկ տարի առաջ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկում է եղել, որի ընթացքում եղել է անթույլատրելի բառակապակցություն՝ Արսեն Թորոսյանի կողմից. «Պարոն նախարարն ասաց, որ «50 հոգի եղել են հաշմանդամ,եւ 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:
Հարցին՝ զրպարտության համար դատի տալո՞ւ է, Թորոսյանը պատասխանեց. «Եթե բոլոր զրպարտություններով զբաղվեինք՝ ուրիշ ոչ մի բանով չէինք զբաղվի»:
Հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր, որ ընտանիքներ են կապված այս կամպանիայի հետեւում՝ օրինակ՝ Սերժ Սարգսյանի փեսայի՞ն, Թորոսյանը պատասխանեց. «Նաեւ»:
Դիտարկմանը՝ ի՞նչ նպատակ ունի Միքայել Մինասյանը՝ իր դեմ կամպանիա հրավիրելով, Թորոսյանը պատասխանեց. «Օրինակ ի՞նչ նպատակ ուներ՝ նույնը 1 տարի առաջ անելով: Դրա մասին շատ է խոսվել, այնքան պարզ՝ տրիվիալ հարցեր եք տալիս»:
Անդրադառնալով հարցին՝ թե առողջապահության ոլորտում արած բացահայտումնե՞րն է պատճառը, որը նաեւ առնչվել է Մինասյանի հորը, Թորոսյանն ասաց. «Նաեւ, նաեւ խիստ անձնական են ընդունում այդ ամեն ինչը»:
Հիշեցնենք, որ երեկ նախարար Թորոսյանն մամուլի ասուլիս էր հրավիրել, որին ներկայացել էր նաեւ մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ նախարարին հարցեր ունի: Թամամյանն, ի դեպ, վերջերս է հրաժարվել նախարարության՝ ուռուցքաբանության գծով խորհրդատուի պաշտոնից: Թորոսյանն ընդհատեց ասուլիսը եւ հեռացավ: Իսկ ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայցեց լրագրողների ներողամտությունը, ապա եւ սենսացիոն հայտարարություն արեց: Համոզմունք հայտնեց, որ Գեւորգ Թամամյանի գործողությունների ետեւում կանգնած է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որովհետեւ վերջինս դեռ բուհի խորհրդում ձեռնարկված փոփոխությունների ժամանակ անհանգստություն է ունեցել, որ իր շուրջը օղակը սեղմվում է ու կարող է զրկվել պաշտոնից:
Մուրադյանի պատասխանը չուշացավ: Իսկ հակահարվածը ուժգին էր: Նա նախ հայտարարեց, որ որեւէ պաշտոն չի կարող իր արժանապատվությունից բարձր դասվել, իսկ Թամամյանն այն մարդը չէ, որը կարող է չունենալ սեփական կարծիք, ապա նշեց. «Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է պատահել իմ եւ պարոն Թորոսյանի միջեւ, պարզ կարող եմ հայտարարել. հենց այս կենտրոնի հետ կապված (Զինվորի տան-խմբ.) մոտավորապես մեկ տարի առաջ եղել է քննարկում, որի ընթացքում արվել է անթույլատրելի բառակապակցություն: Հիսուն հոգի եղել են հաշմանդամ,- հայտարարեց պարոն նախարարը,- եւ հիսունն էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է, եւ որեւիցե ընդհանուր կողմ չենք կարող ունենալ առհասարակ: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը եւ ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության ոլորտում»:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...