«Արցախը Հայաստանն է» Փաշինյանի հայտարարությունը՝ Զախարովայի մեկնաբանմամբ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում՝ ճեպազրույցի ժամանակ, ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է»:
«Մենք ելնում են այն բանից, որ, անկասկած, կա ներքին հռետորաբանություն, ներքին կարգավորումներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետը՝ հաշվի առնելով, որ մենք խոսում են ժողովրդավար պետության մասին: Եվ կա այդ խաղաղ գործընթացը, որտեղ կան գործընթացի մասնակիցներ, միջազգային ջանքեր՝ խաղաղ կարգավորման հասնելու համար: Եվ, անկասկած, մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն համընդհանուր ջանքերի ընդհանուր կոնտեքստի մեջ, որոնք էլ ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքերով՝ հայտարարություններից հետո շատ դժվար է բանակցային պրոցեսում վերադառնալ նախկին դիրքերին:
«Նման հայտարարություններ, ցավոք, լսել ենք տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից: Շատ կցանկանայինք, որ բոլոր կողմերը ելնեին գլխավորից՝ խաղաղ կարգավորման շուտափույթ կարգավորումից»,- ասել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...