Ամոթ է, սթափվե՛ք. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունաքարերից է:
Չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային: Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով: Հրապարակային, ոչ թե պատերի տակ, դատապարտել եմ թե՛ ռուսական, թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:
Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում: Զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս իր կողմից Արցախ գործուղված, Ստեփանակերտին դասեր տվող սորոսականին: Ավելին, պետբյուջեից է ֆինանսավորում պետականաքանդությունը:
Հ.Գ.
Միջպետական դաշնակցային հարաբերությունները ոչ թե աննպատակ կոմպլիմենտների, այլ իրական գործերի կարիք ունեն: Ամոթ է, սթափվե՛ք»:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...